ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն այսօր հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: Դավիթ Տոնոյանը կարևորել է ուղղաթիռի անկման վայրում շուտափույթ մոնիթորինգի անցկացման անհրաժեշտությունը օդաչուների ճակատագրի հստակեցման և այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողությունների իրականացման նպատակով: Տոնոյանը նաև նշել է, որ Ադրբեջանի զինված ուժերի խոցած ուղղաթիռի հարցով ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել էր Լեռնային Ղարաբաղում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը, ակայն մինչ այժմ Կարմիր խաչի միջազգային կոմիտեից որևէ պատասխան չի ստացվել: